Պուտինն Աբասի հետ կքննարկի ռուս-պաղեստինյան հարաբերությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Սոչիում կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը եւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերը պաղեստինա-իսրայելական կարգավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիադ ալ-Մալիքին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ խորհրդակցությունների ընթացքում պաղեստինցի առաջնորդը նախատեսում է անդրադառնալ «մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինի եւ Աբասի միջեւ բանակցությունները կսկսվեն կեսօրից։ Նախատեսվում է երկու ղեկավարների զրույց եւ զրույցի շարունակություն` աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։