Թևոնյանին ասել են՝ չէ. նա էլ վախեցել է, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը փորձել է ոչ ՔՊ-ական այն համայնքապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է օրերս, արտաքսել համայնքապետարանների շենքից, սակայն ամեն տեղ չէ, որ ուժը պատել է։
Եթե Արտաշատի և Վեդիի շրջանում մի քանի հաջող փորձեր է ունեցել, ապա Արարատի հատվածում, որտեղ ամուր են Գրիգորյանների դիրքերը, և համայնքապետերի մեծ մասը նրանց մարդիկ են, նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Մեզ ասացին, որ մի քանի համայնքում մարզպետը զանգել է տեղի ՔՊ-ականներին կամ ՔՊ համակիրներին, ուղիղ հանձնարարել՝ գյուղապետերին դուրս վռնդել համայնքապետարաններից, սակայն գյուղացիները չեն համաձայնել և մարզպետին ասել են՝ միայն իր գլխավորությամբ ու իր ներկայությամբ կանեն դա, Թևոնյանն էլ հրաժարվել է կացնային որոշում ընդունել՝ վախենալով, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը։
Հիշեցնենք, որ գոնե 2 համայնքում ընտրությունների շեմին ԺՊ նշանակելն ավարտվեց բողոքի ակցիաներով՝ Բյուրականում և Քասախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: