Պատրոն Դավիթի գործը քնեցվում է, արհեստականորեն ձգձգվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: «Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ:
«Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտնել, որովհետև, ըստ էության, Դավիթ Գալստյանի մասով որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց ինքը կմասնակցի, տեղի չեն ունենում: Մեր մոտ ամենակարևոր հանգամանքը, որը պետք է քրեական գործով պարզվի, խոսքը ապրանքի որակի մասին է, ամբողջությամբ վիժեցվել է, և որևէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարվում: Բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ նույնպես անպատասխան ու անհետևանք են մնում»,- ասաց Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: