Շնորհակալություն Մոուրինյուին գովեստի խոսքերի համար․ Մխիթարյան
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել էր «Ջենոայի» դեմ խաղը՝ նշելով, որ Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում էր անցկացրել։ Հայ ֆուտբոլիստը ևս խոսել է այս խաղի և ընդհանրապես հռոմեական ակումբի նպատակների մասին։
«Շնորհակալություն Մոուրինյուին գովեստի խոսքերի համար, և շնորհակալություն իմ թիմակիցներին, քանի որ այսօր այն թիմն էր խաղում, որը պայքարում է և ցանկանում է հաղթել: Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, իսկ երկրորդ խաղակեսում, բարեբախտաբար, բարելավեցինք մեր խաղը ու վերջում գոլ խփեցինք։
Ակնկալիքները մեծ են, մենք ցանկանում ենք հնարավորինս բարձրանալ աղյուսակում։ Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, առաջնությունը երկար է, և կլինեն թիմեր, որոնք միավորներ կկորցնեն։
Մենք պետք է ավելի լավ խաղանք, քանի որ անցյալ ամիս շատ միավորներ կորցրինք։ Մենք պետք է ավելի կենտրոնացած լինենք»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Forzaroma-ն: