Դիզայներները տղամարդու բեղերից կոստյում են ստեղծել (լուսանկարներ)
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեման-Պասը ստեղծել են Mo-Hair կոստյումը բեղերի մազերից պատրաստված յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։
Կլեման-Պասը տղամարդու բեղերի մազերը հյուսել է բամբակի մեջ և այն հանձնել Politix-ի դիզայներ Փոլ Բերդենին: Վերջում նա այս նյութից կարել է կոստյում՝ մետաքսե աստառով։
«Գլխի մազերը իսկապես գեղեցիկ տեսք ունեն: Բայց շատերը մարմնի մազերը վանող են համարում: Ինձ շատ են հետաքրքրում այն բաները, որոնք գեղեցիկի ու զզվելիի եզրին են, դա վախեցնում է մարդկանց»,- ասել է Կլեման-Պասը:
Կոստյումի մեջ օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր, որոնք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների մնացորդները: Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերը։
Նշվում է, որ կոստյումը հարմար չէ մշտական կրելու համար, և ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված Movember ամենամյա միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։