Ռավշանա Կուրկովան բաժանվել է իր որդու հորից՝ Սերգեյ Ամարյանից
Ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան բաժանվել է իր փոքրիկ որդու հորից՝ գործարար Սերգեյ Ամարյանից։ Արտիստի շրջապատի խոսքով՝ երիտասարդ ծնողները բաժանվել են ամիսներ առաջ։ Դրանից մեկ տարի առաջ Ռավշանան մայր է դարձել․ ծնվել է նրա ու Ամարյանի որդին՝ Գասպարը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Սերգեյի սիրտն արդեն զբաղված է։ «Только никому» ալիքի աղբյուրները հայտնում են, որ նա հանիպում է ներքնազգեստի խանութի սեփականատեր, «Cream Soda» խմբի անդամի ընկերուհի Աննա Ռոմանովսկայայի հետ։ Ամեն դեպքում, նա ինստագրամյան էջում ակտիվորեն հավանում է աղջկա լուսանկարները։
Կուրկովան եւ Ամարյանը միասին են եղել մեկ տարուց ավելի։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ նախորդ տարի նրանք որդի են ունեցել։ Զույգը, սակայն, նախընտրել էր թաքցնել այդ փաստը։