Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվեց ռուսական Պրեմիեր լիգայի նախագահ
Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայի նախագահ է ընտրվել Աշոտ Խաչատուրյանցը։ Նա միակ թեկնածուն էր եւ ընտրվել է միաձայն, հաղորդում է Պրեմիեր լիգայի կայքը։
Աշոտ Խաչատուրյանցը հոկտեմբերի 5-ից Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատարն էր Սերգեյ Պրյադկինի հեռանալուց հետո։
Սերգեյ Պրյադկինը Պրեմիեր լիգան ղեկավարում էր 2007թ․ նոյեմբերի 14-ից։ Այս տարվա հունվարի 16-ին նա վերընտրվել էր հինգ տարով։ Աշոտ Խաչատուրյանցը նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի նախագահն է։