Ադրբեջանի նախագահը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահին առընթեր հյուսիսային տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Չժոն Սու Պակին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հարավկորեական ընկերություններ ներգրավելու նպատակով կանցկացվի շնորհանդես, ասել է Ալիեւը։
Հանդիպմանը նաեւ քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ տնտեսական գոտիների միջեւ համագործակցության հնարավորությունները, կայացել է կարծիքների փոխանակցում տարբեր ոլորտներում հեռանկարների շուրջ, ներառյալ՝ էներգիայի աղբյուրներ, տրանսպորտ, լոգիստիկա եւ տուրիզմ։