Էրդողանը և Թուրքիայի նախարարների կաբինետը կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին վերջին կոնֆլիկտը, ինչպես նաեւ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, մտքերի փոխանակում տեղի կունենա Սիրիայում, Լիբիայում եւ Միջերկրական ծովում տիրող իրավիճակի շուրջ։