Սիրուն Մինասը հիացրել է դստեր լուսանկարներով. Նրան անվանակոչել են Էսթեր
Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը, որը հոկտեմբերին երկրորդ անգամ մայր է դարձել, հրապարակել է դստեր նոր ֆոտոշարքը։
Կադրերում փոքրիկը պատկերված է՝ խաղալիքը ձեռքին։ «Գրելու բան չունեմ... հալվում եմ»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները հիացել են ֆոտոշարքով ու փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Փոքրիկ արքայադուստր», «սիրուն տիկնիկ»։
Ի դեպ, մեկնաբանություններից պարզ է դառնում նաեւ, որ Սիրունն ու ամուսինը փոքրիկի համար Էսթեր անունն են ընտրել։
Լուսանկարը և գրառումը՝ այս հղումով: