Պոչետինոն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին։ Արգենտինացի մասնագետը ցանկանում է մրցաշրջանն ավարտել փարիզյան ակումբում, իսկ հաջորդ ամռանը գլխավորել մանչեսթերյան ակումբը, հաղորդում է The Times-ը։
49-ամյա մասնագետը դժգոհ է իր կարգավիճակից եւ աշխատանքից ՊՍԺ-ում, գրում է Daily Mail-ը։
Բացի այդ, «Տոտենհեմից» Պոչետինոյի պաշտոնանկությունից հետո նրա ընտանիքը մնացել է Լոնդոնում, իսկ նա ապրում է փարիզյան հյուրանոցներից մեկում։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պոչետինոյի թեկնածությունը դիտարկել է նաեւ 2018թ․ դեկտեմբերին, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին հեռացնելուց հետո։ Այդ ժամանակ նշանակվեց Սուլշերը։
Առաջիկա հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» կղեկավարի թիմի նախկին ֆուտբոլիստ, ակումբի մարզիչ Մայքլ Քերիկը։
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։4 հաշվով պարտվեց 16-րդ տեղում գտնվող «Ուոթֆորդին» եւ 17 միավորով 8-րդն է։
Պրեմիեր լիգայի նախորդ 5 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» նաեւ 2։4 հաշվով պարտվել է «Լեսթեր Սիթիին», 0։5 հաշվով՝ «Լիվերպուլին», 0։2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթիին», 3։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։