Ռուսաստանը տիեզերքից ռուսական ինտերնետ կստանա 2024 թվականին
«Սֆերա» ծրագիրը Ռուսաստանին թույլ կտա տիեզերքից ինտերնետ ստանալ 2024 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։
«Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մենք պլանավորում ենք, ապա 2024 թվականին երկիրը տիեզերքից կստանա ինտերնետ»,-ասել է Ռոգոզինը։
Հաջորդ տարի ծրագրի համար կհատկացվի եւս 7 միլիարդ։ Այդ միջոցները կուղղվեն երկու՝ «Սկիֆ» եւ «Մարաթոն» տիեզերենավերի նախատիպերի ստեղծմանը։
Միջոցների երկրորդ մասը, նրա խոսքով, ուղղվելու է 2024 թվականին Express-RV կապի արբանյակների արձակման համար հրթիռակիրներ գնելուն։