Բողոքի ակցիա. Երեւանի մի շարք փողոցներ փակվել են. ոստիկաննեը բերման ենթարկեցին քաղաքացիներին (Տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17:00-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Նրանց մեջ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երևանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:
Նա նաև հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը և հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:
Նրան մոտեցան ոստիկաններ և պահանջեցին ազատել փողոցը և վերականգնել երթևեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: