Սննդաբանը նշել է սուրճի օրական օպտիմալ չափաբաժինը
Բրիտանացի սննդաբան Ֆրենկի Ֆիլիպսն ասել է, թե որական քանի բաժակ սուրճն է օպտիմալ չափաբաժինը և խոսել է այդ ըմպելիքի օգտակար հատկանիշների մասին, փոխանցում է Лента պարբերականը։ Ըստ Ֆիլիպսի, չափահաս մարդու համար օրական սուրճի օպտիմալ քանակը երեքից հինգ բաժակն է:
Ընդ որում, կոֆեինի օրական ընդհանուր սպառումը չպետք է գերազանցի 400 միլիգրամը։ Սննդաբանը հավելել է, որ այս կանոնը չի տարածվում հղիների վրա։
Մասնագետը պնդում է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, ըմպելիքը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն։
«Սուրճի չափավոր օգտագործումն ավելացնում է էներգիայի և առույգության մակարդակը, բարելավում է մարդու կոգնիտիվ ունակությունները և նպաստում ուղեղի աշխատանքի լավացմանը», – ասել է Ֆիլիպսը:
Ըմպելիքը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը։
Սակայն, հիշեցնում է դիետոլոգը, սուրճը պետք է ճիշտ խմել՝ դրան չպետք է ավելացնել շաքարավազ, օշարակներ, թանձր սերուցք և կաթ։