Արցախյան պատվիրակությունն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները խոսել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրի մասին
Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում արցախյան պատվիրակությանն ընդունեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեւինազի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը, պատվիրակության պատվին Սենատում տեղի ունեցավ ընթրիք, որին մասնակցում էին սենատորներ Դեւինազը, Մարի-Առլետ Կառլոտին (նախկին նախարար և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր), Պիեռ Ուզուլիան, այլ սենատորներ։
Ընթրիքի ժամանակ կողմերը զրուցել են Արցախում ստեղծված վիճակի, Արցախում առկա կարիքների, տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։