Ձայնի փոփոխությունները կարող են վկայել անբուժելի հիվանդության մասին
Պարկինսոնի հիվանդության ամերիկյան ասոցիացիայի մասնագետները զգուշացրել են, որ հիվանդության սկիզբը կարելի է ճանաչել մարդու ձայնի փոփոխություններով, փոխանցում է Корресоиндент պարբերականը։
Նշվում է, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ ձայնը դառնում է ավելի ցածր կամ սկզբում կարող է բարձր լինել, իսկ հետո թուլանալ։ Բացի այդ, խոսքը կարող է դառնալ միապաղաղ, քանի որ հիվանդները չեն կարողանում վերահսկել իրենց հուզականության մակարդակը:
Հիվանդության զարգացման սկզբի մասին կարող է վկայել նաև կակազելը։
Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն առաջանում է, երբ ուղեղում դոֆամին չի արտադրման գործընթացը խափանվում է: Սա հանգեցնում է մարդու շարժման համար պատասխանատու բջիջների ֆունկցիաների խաթարմանը։
Հիվանդության հետ կապված է ֆիզիկական և հոգեբանական ախտանիշների լայն շրջանակը, սակայն առանցքային ախտանիշներն են մկանների կոշտությունը, հիպոկինեզիան և դողը: Հիվանդները նաև ունենում են հավասարակշռության խնդիրներ, կորցնում են հոտառությունը և քնի հետ կապված խնդիրներ ունենում:
Ժամանակակից բժշկությունը չի կարող բուժել հիվանդությունը, սակայն կան մեթոդներ, որոնք կարող են զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը և դանդաղեցնել բացասական գործընթացները։
Աշխարհում Պարկինսոնի հիվանդությամբ տառապում է մոտ տասը միլիոն մարդ։ Հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ, սակայն մարդկանց մոտ 4%-ի մոտ այն ախտորոշվում է մինչև 50 տարեկանը։
Տղամարդիկ 1,5 անգամ ավելի հակված են այդ հիվանդությամբ հիվանդանալուն, քան կանայք: