Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում. եղբայրը զոհվել է քառօրյա պատերազմում․ Հայկ Սարգսյան
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում:
Եղբայրը` Գագիկ Մելքոնյանը, զոհվել է քառօրյա պատերազմում:
Ալիսան 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 3 ամիս չի կարողացել քայլել, սակայն բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել է մարտական հերթապահության:
Չհանձնվող և անկոտրում հայուհի»: