Լոլիկի զարմանահրաշ հատկությունները
Սննդաբան, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան բացահայտել է լոլիկի յուրահատուկ հատկությունները, որոնք խթանում են իմունիտետը։ Այս մասին նա խոսել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝ լոլիկը լիկոպինի աղբյուր է՝ հակաօքսիդանտ, որն ունի իմունոստիմուլյատոր և հակաուռուցքային ազդեցություն։ Այն պաշտպանում է օրգանիզմը նյութերից, որոնք կարող են առաջացնել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ինչպես նաև քաղցկեղ։
«Լոլիկը պարունակում է նաև վիտամին C, սննդային մանրաթելեր, բետա-կարոտին՝ պրովիտամին A , որը կարևոր է մաշկի, մազերի, եղունգների լավ վիճակի, տեսողության համար»,- պարզաբանել է Կրուգլովան։ Նա նաև նշել է, որ լոլիկի լիկոպինը պահպանվում է նույնիսկ եփելուց հետո, իսկ տոմատի մածուկն ավելի շատ լիկոպին է պարունակում, քան թարմ բանջարեղենը։
Քանի որ լոլիկը ցածր կալորիականությամբ մթերք է, այն կարելի է ներառել ավելորդ քաշ ունեցող և 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց սննդակարգում: Այնուամենայնիվ, այս բանջարեղենը պետք է բացառվի մարսողական համակարգի հիվանդությունների, գաստրոդուոդենիտի և խոցային հիվանդության սրման փուլում, մինչև չսկսվի երկարաժամկետ ռեմիսիա: Հնարավոր է նաև անհատական անհանդուրժողականություն լինի լոլիկի նկատմամբ, հիշեցրել է բժիշկը։
Կրուգլովան խորհուրդ է տվել նախապատվությունը տալ այն լոլիկին, որն ունի հահեցած գույն, բույր և աճեցվում է հարավային շրջաններում։