Պենտագոնի ղեկավարը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստացել է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ եւ հակազդել Մերձավոր Արեւելքում դրոն-մահապարտների «վտանգավոր օգտագործմանը», գրում է NYP-ը:
«Միացյալ Նահանգները դեռեւս հակված են կանխարգելել Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, եւ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը»,-ասել է Օսթինը Բահրեյնում: «Սակայն եթե Իրանը չցանկանա լրջորեն փոխգործակցել, մենք կդիտարկենք բոլոր տարբերակները, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու համար»:
Օսթինը նաեւ ձգտում է հավաստիացնել Մերձավոր Արեւելքում դաշնակիցներին, որ Ամերիկան միտված է ապահովել տարածաշրջանում անվտանգությունն Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եւ Չինաստանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին: