«Ռոսկոսմոս»-ի ղեկավարը Վեներան «ռուսական մոլորակ» է անվանել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ առաքելություն ուղարկել Վեներա մոլորակն ուսումնասիրելու համար, ասել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, գրում է kommersant.ru-ն։
«Մենք ամերիկացիների հետ պայմանավորվել ենք դեպի Վեներա համատեղ առաքելության շուրջ: Վեներան ավանդաբար համարվում էր ռուսական մոլորակ. այնտեղ վայրէջք են կատարել հենց խորհրդային սարքերը: Խորհրդային Միությունից բացի ուրիշ ոչ ոք այս մոլորակ վայրէջքային սարքեր չի ուղարկել այս մոլորակ»,- ասել է Ռոգոզինը։
«Ռոսկոսմոս»-ի ղեկավարը հիշեցրել է «Վեներա Դ» առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ այդ առաքելությունը կլինի ԱՄՆ-ի հետ համատեղ։