Երբեք էլ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր հիասթափված և ստիպված թողել են ամեն ինչ ու հեռացել. Աննա Դովլաթյան
Դերասանուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և հայրենիքին նվիրված գրառում կատարել:
«Երբեք չեմ անդրադարձել և քննարկել այն թեմաները, որոնք վերաբերում են քաղաքականությանը, աշխատել եմ զերծ մնալ այն ամենից, ինչը ինձ տհաճ է եղել։
Միշտ սիրել եմ իմ երկիրը՝ բոլոր վատ ու լավ կողմերով,ցանկացել եմ ստեղծագործել և ստեղծել գեղեցիկը մեր երկրի համար, որ իմ երեխան այստեղ մեծանա և կրթություն ստանա՝ համարելով դրսի մտածելակերպը և ապրելակերպը չափազանց ազատ...Բայց երբեք էլ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր հիասթափված և ստիպված թողել են ամեն ինչ ու հեռացել։
Յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքը ընտրում»։