Պետք է աստիճանաբար վերև բարձրանալ. Չավին՝ «Բարսելոնայի» մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի մարզավիճակի և անելիքների մասին։
«Մեր նպատակը հաղթելն է։ Մենք լավագույն վիճակում չենք ու կարող ենք դուրս մնալ Չեմպիոնների լիգայից։ Նպատակը դրական տրամադրվածությունն է, պետք է աստիճանաբար վերև բարձրանալ։ Պետք է պայքարենք տիտղոսների համար։ Մենք զրոյից չենք սկսում, բայց դեռ այն դիրքում չենք, որին «Բարսելոնան» արժանի է։ Տեսնենք՝ որքան հեռուն կարող ենք գնալ»,- Չավիի խոսքերն է փոխանցում AS-ը։