ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա. NYT
ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կոչ են արել դաշնակիցներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին:
«ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները զգուշացնում են դաշնակիցներին, որ քիչ ժամանակ է մնացել՝ թույլ չտալու Ռուսաստանին ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն դրդում է եվրոպական երկրներին համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ մշակելու տնտեսական և ռազմական միջոցների փաթեթ՝ Մոսկվային զսպելու համար
Ըստ ամերիկացիների՝ Ռուսաստանը «դեռ չի որոշել», թե ինչ է պատրաստվում անել իր զորքերի հետ Ուկրաինայի սահմանների մոտ, սակայն ԱՄՆ-ը շարունակում է զգոն մնալ և լուրջ է վերաբերվում ռուսական զորքերի տեղաշարժին։
Նաև, ըստ հրապարակման, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն այս շաբաթ զգուշացրել է ՆԱՏՕ-ի դեսպաններին Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին։ Իրազեկ պաշտոնյաները Ռուսաստանի վերաբերյալ աճող մտահոգություննեն անվանել են ամենաքննարկվող «կարճաժամկետ սպառնալիքներից» մեկը: