Կապան խոշորացված համայնքին հատկացվել է անհրաժեշտ բժշկական պարագաներով բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա
Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը;