Լոլիտան պատմել է քրեական հեղինակության հետ հարաբերությունների մասին
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Իդա Գալիչի «Есть вопросики» YouTube – յան շոուի ժամանակ խոստովանել է, որ իր կյանքի ամենավառ սիրավեպերից մեկը քրեական հեղինակության հետ հարաբերություններն են եղել:
Հարցազրույցի ընթացքում հաղորդավարուհին Միլյավսկայայից հետաքրքրվել է, թե արդյոք առիթ եղել է հանդես գալ ավազակների առջեւ, ինչին երգչուհին դրական է պատասխանել եւ նշել, որ նույնիսկ սիրավեպ է ունեցել նրանցից մեկի հետ:
«Դա հրաշալի էր, մեզնից դողում էր Մոսկվան։ Հենց նրա հետ եմ այցելել խրախճանքների բոլոր վայրերը», - հիշել է Լոլիտան։
Արտիստուհին հավելել է, որ իր հինգ ամուսնություններից նա ընդունում է միայն երեքը, քանի որ մեկն անօրինական էր, մյուսը՝ «ոչ այնքան ամուսնական հարաբերություններ» են եղել։ Լոլիտան նաեւ պատմել է երկրպագուի մասին, որին ինքն է նվիրել թանկարժեք իրեր եւ նրան մեծ ուշադրություն է դարձրել: Երգչուհու խոսքով՝ դա բացասաբար է անդրադարձել իրենց ինտիմ կյանքի վրա։