ԱՄՆ-ն կարող է կավելացնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում. Պենտագոն
ԱՄՆ-ն կպահպանի զգալի ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ անհրաժեշտության դեպքում կավելացնի այն, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս թատրոնում մենք շատ իրական ուժ ունենք։ Մենք կարող ենք եւ աջակցելու ենք դրան։ Անհրաժեշտության դեպքում մենք լրացուցիչ ուժեր կտեղակայենք եւ դա կանենք արագ»,- ասել է նա Բահրեյնում կայացած համաժողովում:
Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը եւ ռազմական ուժը որպես աջակցության միջոց է դիտարկում: