«ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից»․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից։
«Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշացում իրենց քաղաքացիներին, որն ուղարկվել է էլ փոստով նոյեմբերի 18-ին՝ Քարահունջ–Դավիթ-Բեկ և Կապան – Ճակատեն ճանապարհահատվածներից խուսափելու մասին»։
Ներկայացնում ենք ԱՄՆ դեսպանության նամակից մեջբերումը, որն ուղարկել են իրենց քաղաքացիներին.
«Հաղորդագրություններ են ստացվում Մ2 և Մ17 մայրուղիների ադրբեջանական մաքսային անցակետերում հսկողության ուժեղացման մասին: Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելված է որևէ ճանապարհորդություն կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի Մ17 և Կապան-Ճակատենի մայրուղիներով: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների մոտ եւ խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ուղեւորություններից»,- գրել է նա։