Պուտինը պատրիարք Կիրիլին պարգևատրել է Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջին կոչվածի շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ եւ նրան պարգեւատրել Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջին կոչվածի շքանշանով։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Իհարկե, Եկեղեցին տարբեր ժամանակներ է տեսել, բայց այսօր դրա ձայնը կրկին մեծ նշանակություն է ձեռք բերել, մարդիկ լսում են դրան, վստահում են։ Եվ սա մեծապես ձեր անձնական ջանքերի եւ հովվական անխոնջ աշխատանքի, մարդկանց սրտերում խաղաղության, բարության, արդարության, սիրո եւ փոխըմբռնման իդեալները հաստատելու համար անկեղծ հոգատարության արդյունքն է»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է պատրիարքին հանձնել Ռուսաստանի բարձրագույն պարգեւը։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնել մարդկանց հոգեւոր կյանքի նկատմամբ մշտական ուշադրության եւ Ռուսաստանի կյանքը ոչ միայն օրենքի, այլեւ ճշմարտության վրա կառուցելու ցանկության համար։