ԶԼՄ-ները հայտնել են Վալերի Գարկալինի մահվան պատճառը
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինի մահվան պատճառ են դարձել բազմաօրգանական անբավարարությունը, սեպսիսը եւ սեպտիկ շոկը կորոնավիրուսային վարակի ֆոնին: Այս մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա մահացել է Մոսկվայի ժամանակով 06։30-ին։
Նրա վիճակն արագ վատթարացել էր։ Դերասանը միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին, թոքերի ախտահարումը հասել էր 85 տոկոսի։ Դրանից հետո նրա վիճակի մասին բազմաթիվ տեղեկություններ են ստացվել՝ սկսած Գարկալինի վիճակի բարելավումից, վերջացրած սրտի անբավարարությամբ։ Մեկ շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ դերասանի մոտ դրենաժ է տեղադրվել պլեւրալ խոռոչում։