Մենք թույլ չենք տա, որ թշնամին հաջողության հասնի այս սուրբ տարածքներում․ Նաիրի Հոխիկյան
Մեր հայրենակիցներին ցույց ենք տալու, թե որտեղ են նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ձեռք ձեռքի տված, թշնամուն հանձնել ճանապարհ կամ միջանցք։ Այս մասին Գորիս տանող ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Սա փոքրիկ խումբ է, որը կմեծանա, որը ցույց կտա այն սպառնալիքները, որոնք կան և կարող են մեծանալ, եթե մենք ազգովի շարժում չսկսենք և թշնամու ճանապարհը չկտրենք։ Մենք լինելու ենք Սյունիքի տարբեր հատվածներում և մարդկանց ցույց ենք տալու, թե ինչ է կատարվում, և ինչ է նախատեսված կատարվել։ Մենք թույլ չենք տա, որ թշնամին հաջողության հասնի այս սուրբ տարածքներում»,- նշեց նա։
Քայլարշավի մասնակիցները նույնպես կոչ արեցին միավորվել և փրկել Հայաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում։