Պատրիարք Կիրիլը Ռուսաստանն ազատ աշխարհի առաջնորդ է կոչել
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` Ռուս Ուղղափառ Եկեղեցու (ՌՕԿ) 16-րդ առաջնորդը, Ռուսաստանին ազատ աշխարհի առաջնորդ անվանել` երկիր, որն ազատ է նույնիսկ ամենահզոր արտաքին ազդեցությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը, ուշադիր լսեք, ազատ աշխարհի առաջնորդն է։ Մենք իսկապես ազատ երկիր ենք, սա իրական փաստ է։ <...> Մենք զերծ ենք դրսի ամենահզոր ազդեցություններից, մենք զարգանում ենք մեր ձեւով, եւ տա Աստված, որ այդ ճանապարհը հաջող լինի»,- ասել է նա շաբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատրիարքն ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է օրինակ լինել այլ երկրների համար։