Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 37 120 դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 120-ով՝ հասնելով 9 294 188-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1 038 919-ի։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 36 172-ով՝ հասնելով 7 992 426-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն ավելացել է 1254-ով՝ հասնելով 262843-ի։ Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր է պարզել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.83 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները: