Մահացել է ռուս դերասան Վալերի Գարկալինը
Մահացել է ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի սկզբից դերասանը COVID-19-ի պատճառով գտնվում էր հիվանդանոցում:
Նրա վիճակն արագ վատթարացել էր, արդեն ամսի 7-ին հայտնի դարձավ, որ դերասանը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, թոքերի վնասումը հասել էր 85 տոկոսի։ Դրանից հետո նրա վիճակի մասին բազմաթիվ տեղեկություններ են ստացվել՝ սկսած Գարկալինի վիճակի բարելավումից, վերջացրած սրտի անբավարարությամբ։ Մեկ շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ դերասանի մոտ դրենաժ է տեղադրվել պլեւրալ խոռոչում։
Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։ 1988 թվականին ստացել է Վ.Ի. անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնի դիպլոմը։ Եղել է Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան։ Կատարել է դերեր բազմաթիվ ներկայացումներում, ֆիլմերում եւ սերիալներում:
2002 թվականից Գարկալինը դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում՝ ԳԻՏԻՍ-ում։