Ինչու Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի հարսանիքին
Պարզվում է՝ Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի եւ Քարթեր Ռեումի հարսանիքին։ Սփիրսը հրավիրված է եղել Բել Էյր քաղաքում գտնվող Հիլթոնի հանգուցյալ պապիկի կալվածքում կազմակերպված երեկույթին։ Սակայն աստղը ստիպված է եղել հրաժարվել հրավերից։
Ինչպես հայտնում են Բրիթնիի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները, նա դեռ պատրաստ չէ մասնակցել զանգվածային միջոցառումների եւ պաշտոնական այցելությունների։ «Նա էմոցիոնալ է։ Նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարմարվի նոր կյանքին։ Նա ընտելանում է», - նշել է PageSix պարբերականի աղբյուրը։
Ավելի վաղ Փերիս Հիլթոնը Բրիթնիին աջակցել է խնամակալության համար մղվող «պայքարում»։