Ինն ամսում Ռուսաստան արգելվել է մուտք գործել ավելի քան 140 հազար օտարերկրացու
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հունվարից սեպտեմբեր ամիսներին արգելել է 140 հազար 317 օտարերկրյա քաղաքացու մուտքը երկիր։ Այս մասին են վկայում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ գերատեսչության վիճակագրական նյութերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2021 թվականի հունվար-սեպտեմբերին ուղարկվել է 140 հազար 317 դիմում՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու համար»,- ասվում է նյութերում։ Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները գործնականում մնացել են անփոփոխ։ 2020 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Ռուսաստան արգելվել է մուտք գործել 141 հազար 663 միգրանտի:
ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օտարերկրացիների՝ Ռուսաստանի տարածք մուտքն արգելելու հիմնական պատճառները ժամանակավոր կեցության պայմանների խախտումն ու անօրինական աշխատանքային գործունեությունն են։ Շատ դեպքերում խոսքը Ռուսաստանի Դաշնություն առանց վիզայի ռեժիմի հարեւան երկրների այցելուների մասին։