Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նոր սիրեցյալի հետ (լուսանկարներ)
Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանին կրկին բռնացրել են կատակերգու Փիթ Դևիդսոնի ընկերակցությամբ։ Պապարացիները զույգին լուսանկարել են Պալմ Սփրինգսում գտնվող Քրիս Ջեների առանձնատան մոտ՝ իրար ձեռք բռնած, հայտնում է People-ը։
Նախօրեին դերասանը նշել էր իր 28-ամյակը Քիմի մոր տանը և Instagram-ում հրապարակել լուսանկար, որում նա, Քիմն ու Քրիս Ջեները հագած են նույն վանդակավոր գիշերազգեստը։ Նկարում պատկերված է նաև ամերիկացի ռեփեր Ֆլեյվոր Ֆլեվը։
Ինչպես նշել է հրապարակման աղբյուրը, Դեյվիդսոնը Քարդաշյանների հետ ժամադրությունից հետո «լրիվ այլ մարդ» է դարձել։
«Փիթն իր ծննդյան տարեդարձն անցկացրել է Քիմի հետ, և կարծես աներևակայելի երջանիկ է: Նա շատ լավ է վերաբերվում Քիմին, և զարմացած է իր հանդեպ այս վերաբերմունքից»,- ասել է ինսայդերը: