Ամերիկացի պաշտոնյա․«ԱՄՆ-ն վճռական է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Թուրքիա կատարած այցի և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական լրատվական գործակալությանը՝ Անադոլուին։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քերըն Դոնֆրիդը նշել է, որ Թուրքիային չպետք է անհանգստացնի Հունաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը, քանի որ ԱՄՆ-ի համար լավ է ՆԱՏՕ-ական ցանկացած դաշնակցի հետ խորը համագործակցության մեջ լինելը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ վճռական է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունում Թուրքիայի հետաքրքրությունը F-16 կործանիչների մատակարարման գործընթացի նկատմամբ և հայտնել, որ առաջիկայում այս հարցի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով Թուրքիայից պատվիրակություն է մեկնելու Վաշինգտոն։