Սանկտ Պետերբուրգում դեռահասները մերկացել են եկեղեցու դիմաց և բերման ենթարկվել (լուսանկար)
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները բերման են ենթարկել երկու դեռահասների, ովքեր ավելի վաղ կիսամերկ վիճակում նկարվել էին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց։
Ըստ «Ֆոնտանկա»-ի՝ ձերբակալվածներից մեկը 17 տարեկան է, մյուսը՝ 15։ Լուսանկարը, որն առաջացրել է իրավապահների բողոքը, արվել է ամառվա կեսերին, սակայն միայն հիմա է այն համացանցում հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 148 հոդվածով՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու հատկանիշներով։ Դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում 16 տարեկանից։