Բայդենը կպառկի հիվանդանոց և լիազորությունները կփոխանցի Քամալա Հարիսին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին:
Ինչպես գրում է USA Today-ը, նախագահը ուղևորվի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոն՝ սովորական հետազոտության: Մինչ նախագահը այնտեղ կլինի, նա կանցնի պլանային կոլոնոսկոպիայի հետազոտություն:
ԱՄՆ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին՝ անզգայացման տակ գտնելու ժամանակ: