ՌԴ-ում կորոնավիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետի մակարդակը գերազանցել է 50%-ը
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ հավաքական իմունիտետի մակարդակը գերազանցել է 50 տոկոսը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Նոյեմբերի 19-ի դրությամբ առաջին դեղաչափով պատվաստում է իրականացվել 66 400 393, լրիվ չափաբաժիններով՝ 58 713 240 անգամ։ Ռուսաստանում հավաքական իմունիտետի մակարդակը 50,2 տոկոս է»,- նշել են շտաբից:
Երկրում հավաքական իմունիտետի մակարդակը նոյեմբերի 12-ի դրությամբ եղել է 49 տոկոս:
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետ ձեռք բերելու համար պետք է պատվաստվի չափահաս բնակչության առնվազն 80 տոկոսը: