Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 128 734-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է 5784 նոր դեպք, որից 893-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 069 559 դեպքից առողջացել է 5 759 378-ը:
3431 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է արդեն 56 383 179 քաղաքացի, երկրորդ չափաբաժինն արդեն ստացել է 44 051 743 իրանցի: Իսկ 705 196 իրանցի արդեն ստացել է երրորդ չափաբաժինը: