14-ամյա հայ գեղասահորդուհին պատմության մեջ 1-ին անգամ քառակի ռիտբերգեր է արել (տեսանյութ)
Ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել: Հեռարձակումը հասանելի է Առաջին ալիքի կայքում։
Պետրոսյանը դարձել է կանանց գեղասահքի պատմության մեջ առաջինը, ով կարողացել է մրցումներում կատարել քառակի ռիտբերգեր։ Ելույթի համար 14-ամյա մարզիկը ստացել է 147,15 միավոր և մրցաշարում զբաղեցրել երկրորդ տեղը՝ ընդհանուր վաստակելով 213,26 միավոր։ Հաղթող է դարձել Սոֆյա Մուրավյովան՝ 216,64 միավոր։ Երրորդ տեղում Սոֆյա Սամոդուրովան է (188,39):
Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։ Անցած մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի գավաթի հաղթող պատանիների շրջանում։