ԱՄՆ-ում դատախազները պահանջել են չորս տարվա ազատազրկման դատապարտել մեքսիկացի նարկոբարոն Էլ Չապոյի կնոջը
ԱՄՆ-ում դատախազները պահանջել են մեքսիկացի նարկոբարոն Էլ Չապոյի կնոջը դատապարտել չորս տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման մեջ, հաղորդում է Reuters-ը:
Էմմա Կորոնել Իսպուրոն, ով ամուսնացել է Հոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ 17 տարեկանում, նույնպես պատրաստվում էր կորցնել 1,5 միլիոն դոլար՝ կապված իր հանցավոր գործունեության հետ, համաձայն ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարան ներկայացված միջնորդագրի:
32-ամյա Կորոնել Իսպուրոն հունիսին իրեն մեղավոր է ճանաչել թմրանյութերի տարածման, փողերի լվացման եւ Սինալոա թմրակարտելի հետ ֆինանսական գործարքների մեջ դավադրության մեջ:
2016 թվականի հունվարին նարկոբարոնը կալանավորվել էր, իսկ մեկ տարի անց նրան արտահանձնել էին ԱՄՆ։ 2019 թվականի փետրվարին նա դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դավադրության, առեւանգման, սպանության եւ այլ մեղադրանքների համար։
2019 թվականի հուլիսին Գուզմանը դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ պատիժը կրում է ԱՄՆ բանտում։