Զարեհ Սինանյան. Սփյուռքը մշակում է Եթովպիայի հարյուրավոր հայերի օգնության տարբերակներ
Սփյուռքը դիտարկում է հարյուրավոր եթովպահայերի օգնության տարբերակները։ Այս մասին Սփյուռքի գործերով Հայաստանի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։
Եթովպիայի իշխանությունները նոյեմբերի սկզբից հայտարարել են կես տարով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ բնակչությանն ապստամբներից պաշտպանելու նպատակով, որոնք շարժվում են դեպի Ադիս Աբեբա։ Արդյունքում՝ մի շարք երկրներ սկսել են տարհանել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։
«Ադիս Աբեբայում ապրում է մի քանի հարյուր հայ, շատ հին համայնք է։ Քաղաքացիական պատերազմի պայմաններում մենք, իհարկե, անհանգստացած ենք այն փաստով, որ ապստամբները մոտեցել են մայրաքաղաքին։ Չգիտենք ինչ է լինելու»,- ասել է Սինանյանը։ Համայնքի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ադիս Աբեբայում Հայաստանի դեսպանի հետ։ «Մենք նաեւ ջանում ենք հետեւել իրավիճակին։ Եթե մեր հայրենակիցներին օգնություն պետք լինի, մեր բարոյական պարտքն է անել դա»,- ասել է նա։