«To Be Loved»․ Ադելը նոր ալբոմից ևս մեկ երգ է ներկայացրել հետեւորդներին
Բրիտանացի երգչուհի Ադելը համացանցում ներկայացրել է «To Be Loved» երգը, որը կներառվի նրա նոր՝ «30» անունը ստացած սկավառակում։
Երգն առայժմ հրապարակվել է միայն սոցիալական ցանցերում․ Ադելը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է տանը։ Երգչուհին նստած է բազմոցին եւ կատարում է «To Be Loved» երգը։
Երգն այն մասին է, որ սիրելու ու սիրվելու համար հարկավոր է ինչ-որ բան զոհել՝ հրաժարվել ինչ-որ թանկ բանից։ Նա նաեւ պնդում է, որ ոչնչի համար չի զղջում են ասում է, որ փորձել է․․․ (բացառված չէ, որ խոսքը Սայմոն Կոնեկիի հետ ամուսնությունը պահպանելու մասին է)։
Մի քանի ժամվա ընթացքում «To Be Loved»-ը Twitter-ում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել եւ երեք հարյուր հազար լայք։ Օգտատերերը գրել են, որ նոր երգը ստիպում է փշաքաղվել։
Գրառումը և տեսանյութը՝ այստեղ: