Վիետնամի ոստիկանությունը լապշա վաճառողին հարցաքննել է թուրք խոհարար Salt Bae-ին ծաղրանմանակելու համար
Վիետնամում ոստիկանությունը հարցաքննության է կանչել լապշա վաճառողին այն բանից հետո, երբ նա տեսահոլովակ է նկարահանել, որտեղ ծաղրանմանակել է հայտնի խոհարարին, ով լոնդոնյան շքեղ ռեստորանում ոսկու տերեւներով զարդարված սթեյք է մատուցում պետական ազդեցիկ պաշտոնյային, հաղորդում է AFP-ն:
Փիթեր Լամ Բույը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կանաչի է ցանում տավարի մսով, լապշայով ապուրի վրա՝ նույն ոճով, ինչ Salt Bae անունով հայտնի թուրք խոհարար Նուսերթ Գյոկչեն, ով 2017 թվականին համացանցում մեմ է դարձել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանրային անվտանգության նախարար Թո Լամը նկարահանվել է Գյոկչեի Knightsbridge ռեստորանում սթեյք ուտելիս:
Nusr-Et սթեյքհաուզում սթեյքը մատուցում են 24 կարատանոց ուտելի ոսկու տերեւով փաթաթված, որոնք, ինչպես հաղորդվում է, ավելի քան 1000 դոլար արժեն, իսկ նախարարի տեսանյութը զայրույթ է առաջացրել Covid-19-ի պատճառով ճգնաժամի պայմաններում: