Ջոն Բոլթոնը կարծում է, որ Լուկաշենկոյին պետք է «Ռիվյերայում վիլլա» առաջարկել՝ բելառուսներին Ռուսաստանից «փրկելու» համար
ԱՄՆ-ը պետք է «Ռիվյերայում գեղեցիկ վիլլա» գտնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար, կարծում է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է դիտարկի Լուկաշենկոյի հեռանալու հնարավորությունը, որպեսզի «կանխի նախկին խորհրդային հանրապետությունը վերականգնելու Ռուսաստանի փորձերը»։ Տարբերակներից մեկը, որը պետք է դիտարկել, այն է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Լուկաշենկոյի համար «Ռիվյերայում գեղեցիկ վիլլա» գտնի:
«Կարծում եմ, որ մենք բոլորս սխալ ենք թույլ տվել՝ ուշադրությունը կենտրոնացնելով ընդդիմության ցույցերը Լուկաշենկոյի կողմից ճնշելու վրա, էլ չասած, որ կա մի բան, որն արդարացնում է Լուկաշենկոյի արածը»,- ասել է Բոլթոնը։ «Վտանգն այն է, որ մինչ ընդդիմությունը շարունակում է բողոքել, Լուկաշենկոն պլան «Բ» ունի եւ դա այն է, որ ռուսներին օգնության կանչի: Եւ հենց դա տեղի ունենա, բելառուսները կարող են այլեւս երբեք չունենալ ազատ կառավարություն ստանալու հնարավորություն։ Այսպիսով, մեր ռազմավարությունը, կարծում եմ, պետք է լինի Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելը եւ նրա համար Ռիվյերայում լավ վիլլա կամ նման բան գտնելը: «Սա մի բան է, որը մենք պետք է հաշվի առնենք, քանի որ եթե նա հրավիրի Ռուսաստանին, չեմ կարծում, որ նա (Ռուսաստանը) հեռանա»,- հավելել է Բոլթոնը: