Մերն ուրիշ է՝ և՛ վարչապետ, և՛ նախագահ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները:
Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է և՛ նախագահների, և՛ վարչապետների նիստերին: Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` և՛ վարչապետի, և՛ նախագահի:
Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության ղեկավարն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: