Հայ շախմատիստուհիները պարտվեցին ուկրաինուհիներին
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականը մրցեց ուկրաինուհիների հետ և պարտվեց 1,5-2,5 հաշվով:
Մեր թիմից պարտություն կրեց Աննա Սարգսյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սիրանույշ Ղուկասյանն իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի:
Այսպիսով` մեկնարկային փայլուն 3 տուրերից հետո մեր աղջիկների հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այս պահին 6 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է: