Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք
ՏեսանյութերՈստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են նոյեմբերի 13-ին: Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձուկն ինքն է որսացել Աղստև գետից` իր պատրաստած էլեկտրական ագրեգատով:
Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին: Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: